3084 դիտում
14:25 17-09-2019
Պաշտպանը Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատական նիստի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ներկայացրեց իր պաշտպանյալին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն:
Հովհաննես Խուդոյանը դատարանից խնդրեց, որ գրավի չափը գնահատելու դեպքում նկատի ունենա, որ Քոչարյանի գույքը գտնվում է կալանքի տակ:
«Որևէ փաստ, որը կարող էր գոնե կասկած առաջացնել Քոչարյանի կողմից քննությունից թաքնվելու, քննությանը խոչընդոտելու և որևէ այլ արարք կատարելու վերաբերյալ առ այսօր ներկայացված չի և չի կարող ներկայացվել»,- ասաց Խուդոյանը:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/17/1135339/]հայտնել [/url]էինք, որ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ, այդ մասին որոշումը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) քիչ առաջ հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանը՝ մերժելով Քոչարյանի պաշտպանական խմբի միջնորդությունը։
Ռոբերտ Քոչարյանին մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն ՀՀ դրամին համարժեք 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք:
Գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվում են նաև 2008 թվականին ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը: Բացի այդ, Արմեն Գևորգյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ:
Նմանատիպ նյութեր
12758 դիտում
12:36 08-04-2019
Դավիթ Ղազարյանի պաշտպանները գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել
1664 դիտում
20:41 05-08-2021
Միջնորդություն եմ ներկայացրել առաջին ատյանի դատարան Մխիթար Զաքարյանին կալանքից ազատ արձակելու պահանջով․պաշտպան
1337 դիտում
21:37 18-06-2020
Դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի Ռոբերտ Քոչարյանին 2 մլրդ գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ
Այս բաժնից
4618 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է
1051 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1030 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը