Հարի Քեյն. Հիմարություն կլիներ «Տոտենհեմից» այժմ հեռանալը
«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը հայտարարել է, որ առայժմ մտադիր չէ հեռանալ լոնդոնյան ակումբից:
«Ես շատ կզարմանայի, եթե իմ թիմակներից որևէ մեկը լքեր «Տոտենհեմը»: Մեր գործերը շատ լավ են ընթանում, միայն վերջին քայլը չի բավարարում, որպեսզի տիտղոսներ նվաճենք:
Հիմարություն կլիներ «Տոտենհեմից» այժմ հեռանալը: Մեր մոտ է աշխարհի լավագույն մարզիչներից մեկը, եթե ոչ` լավագույնը: Շուտով նոր մարզադաշտ կունենանք: Մենք շատ խոստումնալից ապագա ունենք:
Պետք ընտրել գումար վաստակելու կամ ամբիցիաներն իրականացնելու միջև` խաղալով աշխարհի լավագույն լիգայում և տիտղոսներ նվաճելով», ասել է Քեյնը: