Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից. News.am
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքից, հայտնում է [url=https://news.am/arm/news/585846.html]News.am[/url]-ը։
Նշենք, որ այսօր՝ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն է տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։
ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն չեն մասնակցել քվեարկությանը։
«Իմ քայլի» 87 պատգամավոր կողմ է քվեարկել երկու միջնորդություններին։