Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից. News.am, ՏԵՍԱՆՅՈՒԹ
8 ժամ այնտեղ մնալուց հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ ԱԱԾ-ից, հայտնում է [url=https://news.am/arm/news/585374.html]News.am[/url]-ը:
ԱԱԾ-ում հարցաքննվելուց եւ 8 ժամ այնտեղ մնալուց հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ ԱԱԾ շենքից։ ԲՀԿ-ական պատգամավորներն ու համակիրները, որոնք 8 ժամ կանգնած էին ԱԱԾ շենքի դիմաց՝ նրան դիմավորեցին ծափահարություններով։
Նշենք, որ ԱԱԾ-ում երեք քրեական գործ է հարուցվել, որոնք առնչվում են Գագիկ Ծառուկյանին։