211652_close_icon
views-count14994 դիտում article-date 17:45 16-06-2020

Եթե դուք մինչև վերջ գնացող եք, ապա մենք այդ վերջում կանգնած ենք, եկե՛ք, տեսնենք՝ ով եք. Արեն Մկրտչյանը՝ ԲՀԿ-ականներին. Tert.am

Ասում եք՝ ո՞ւր էինք մենք, երբ երկու օր առաջ ԱԺ կին պատգամավորներ էին հեռացվում փողոցի բանուկ մասին, ասում եմ՝ ո՞ւր էիք դուք, երբ Սերժ Սարգսյանի նախագահականի պարիսպների մոտից քարշ էին տալիս սևազգեստ մայրերին: Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավորների առաջ բերված հարցադրումներին, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2020/06/16/Aren-mkrtchyan/3319386]Tert.am[/url]-ը։ Մկրտչյանը հարցը բարձրացնելուց հետո ցույց տվեց մեկ լուսանկար, որտեղ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը միասին էին, ասելով՝ այ, այստեղ էիք: «Մարտի 1-ից առաջ նախագահական ընտրություններին ստացաք 300 հազար քվե և փաթեթով նվիրեցիք ՀՀԿ-ին: Հետո կոալիցվեցիք և ՀՀԿ-ի մոտ ժամավճարով ընդդինություն, ավելի ճիշտ այլընտրանք էիք աշխատում»,- ասաց նա և ցույց տվել ևս մեկ լուսանկար ԲՀԿ-ականների և ՀՀԿ-ականների մասնակցությամբ:Պատգամավորը հիշեցրեց, որ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին ադամանդե շղթայով հովազ է նվիրել: Ըստ նրա՝ սա ցույց է տալիս, որ ներկայիս իշխանությունը և ԲՀԿ-ն արքեաբանական առումով անհամեմատելի են, որովհետև իշխանությունը կազինոներ ու ցեմենտի գործարաններ չունի: «Սարի գլխին դղյակ, դղյակի գլխին դղյակ, դղյակի գլխին բենթլիներով ու լի գարաժ չունենք: Մեր տներում արջերի լեշեր չունենք փռած. բա ժողովուրդը սոված է: Ասում եք՝ մեր հեղափոխության վերջը եկել է, 7 տոկոս ձայ էլ չունենք. ծանոթ պատմություն է, այդ 7 տոկոսի մասին 2018 թվականին ուրիշ խոսացող էլ կար, երբ ժողովուրդը փողոցներ էր փակում, իսկ ժամեր առաջ նույն ժողովուրդը փողոց էր բացում «Մուլտի Գրուպի» «ԿամԱզներից» ու ավտոբուսներից»,- շեշտեց պատգամավորը: Մանրամասն կարդացեք սկզբաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/06/16/Aren-mkrtchyan/3319386]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր