13452 դիտում
16:02 14-06-2020
Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով ԱԺ-ին դիմելու քաղաքական որոշում չկա. Դատախազություն
ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով Ազգային ժողովին դիմելու որեւէ քաղաքական որոշում չկա եւ չի կարող լինել: Այս մասին [url=https://news.am/arm/news/585304.html]NEWS.am-[/url]ի հարցին ի պատասխան՝ հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար Ազգային Ժողովին ՀՀ գլխավոր դատախազի կողմից դիմելը քաղաքական գործընթաց չէ: Այն բացառապես իրավական է եւ պայմանավորված է բացառապես ձեռք բերված փաստական տվյալների, ապացույցների բավարարությամբ:
Այս պահին կոնկրետ քրեական գործերով ընթանում է քննություն, դրա ընթացքից եւ ձեռք բերվող ապացույցների բավարարության հանգամանքով պայմանավորված են որոշվելու դատավարական գործողությունները»,- ասաց Աբրահամյանը։
Նմանատիպ նյութեր
3593 դիտում
15:23 16-06-2020
Պատգամավորները քվեարկում են Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով. ՏԵՍԱՆՅՈՒԹ