3886 դիտում
13:24 12-06-2020
Հանրային վայրերում անընդհատ դիմակ կրելը թթվածնային քաղցի չի hանգեցնում. Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը միֆ է որակում այն պնդումը, թե հանրային վայրերում անընդհատ դիմակ կրելը թթվածնային քաղց է առաջացնում:
Այս մասին Ա. Թորոսյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Չի բերում, դա հերթական միֆն է: Կարող են լինել կոնկրետ մարդիկ, որոնք հակացուցում ունեն, դրա մասին չէ խոսքը, բայց սովորական քաղաքացիների մոտ թթվածնային քաղցի չի բերում, որովհետև, միևնույն է, թթվածինն անցնում է դիմակով դեպի թոքեր, հետո արտաշնչվում է»,- ասաց նախարարը:
Հայաստանում հանրային տարածքներում դիմակ կրելը պարտադիր է:
[b]Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:[/b]
Նմանատիպ նյութեր
40944 դիտում
16:55 14-05-2020
Դիմակ կրելը մայիսի 25-ից պարտադիր կդառնա նաև հանրային բաց վայրերում
6108 դիտում
17:47 14-08-2020
Բացօթյա հանգստի վայրերում, լողափներում, սարերում ու անտառներում դիմակ կրելը պարտադիր չէ. պարետ
4462 դիտում
20:08 03-06-2020
Բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր․ Տիգրան Ավինյան
Այս բաժնից
598 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
532 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ