Գրքի գողը գող է. տեսախցիկները ֆիքսել են «Բուկինիստ»-ից գիրք գողացողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Newmedia.am
[url=https://newmedia.am/am/news/14160?fbclid=IwAR2xR1YYQqKMtYa2j1HhNvNuubWTzhnaTAhP9mA5QeKhaHwtSW4CkKvAtyM]Newmedia.am[/url]-ը գրում է. Մետրոնոմի տեսախցիկները ֆիքսել են «Բուկինիստ» ընկերության մասնաճյուղերից մեկից /կղզյակից/ գիրք գողանալու պահը: Տեսանյութը հրապարակվել է «Բուկինիստ» ընկերության ֆեյսբուքյան էջում:
Երևում է, թե անհայտ անձը ինչպես է մոտենում տաղավարին, վերցնում պատահած գիրքն ու հեռանում:
Գողոնը «Բուկինիստ» ընկերության կողմից տպագրվող Գիտելիքների հանրագիտարան գիրքն է` 15.900 դրամ արժեքով:
Ի դեպ, սա «Բուկինիստ»-ից գիրք գողանալու առաջին դեպքը չէ: