211652_close_icon
views-count6970 դիտում article-date 11:28 09-06-2020

ՀՀ վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Հաղթանակի զորահանդեսին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա` հունիսի 24-ին ներկա գտնվելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին։ Այս մասին «[url=https://armenpress.am/arm/news/1017842.html]Արմենպրես[/url]»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։ Կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը մայիսի 9-ին չանցկացվեց` տեղափոխվելով հունիսի 24։ Հաղթանակի շքերթին Հայաստանից մասնակցելու է 1 շարասյուն, որը բաղկացած է լինելու 75 հոգուց: Նրանք ծածանելու են Թամանյան դիվիզիայի մարտական և ՀՀ դրոշները:

Նմանատիպ նյութեր