997 դիտում
21:20 08-06-2020
Լեգենդար բռնցքամարտիկ Մենի Պակյաոն մտադիր է առաջադրվել Ֆիլիպինների նախագահական ընտրություններում
Հանրահայտ բռնցքամարտիկ, Համաշխարհային բռնցքամարտի ասոցիացիայի (WBA) վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Մենի Պակյաոն մտադիր է 2022 թվականին առաջադրվել Ֆիլիպինների նախագահի համար ընտրություններում: Այդ մասին հայտնել է բռնցքամարտիկի նախկին ներկայացուցիչ Բոբ Արումը:
«Մարտիկներից առաջինը նախագահ կլինի Պակյաոն: Մենք զրուցել ենք հեռախոսով և նա հայտնել է, որ որոշել է 2022թ. առաջադրվել: Հաղթելու դեպքում է ցանկություն է հայտնել, որ ես ներկա լինեմ նրա երդմնակալության արարողությանը», պատմել է Արումը:
Ֆիլիպինների գործող նախագահը Ռոդրիգո Դուտերտեն է, որն այդ պաշտոնը ստանձնել է 2016թ. հունիսի 30-ին: Առաջիկա նախագահական ընտրությունները նշանակված են 2022թ. մայիսի 9-ին:
Պակյաոն պատմության մեջ միակ բռնցքամարտիկն է, որ աշխարհի չեմպիոն է դարձել 8 քաշային կարգում: Իր վերջին գոտեմարտում, որը տեղի է ունեցել 2019թ. հուլիսի 20-ին, նա հաղթեց ամերիկացի Կիտ Տուրմանին: Իր հաշվեկշռում նա ունի 62 հաղթանակ (39-ը՝ նոկաուտով), 7 պարտություն և երկու ոչ-ոքի:
Նմանատիպ նյութեր
3307 դիտում
15:07 11-07-2015
Մենի Պակյաոն փորձում է մահապատժից փրկել իր հայրենակցուհուն
182186 դիտում
17:56 30-11-2020
Լեգենդար «Եղնիկներ» զորամասի լեգենդար հրամանատարն ու լեգենդար զինվորները աչքի լույսի պես են պահում սահմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
3247 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3052 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»
3505 դիտում
21:41 10-01-2025
Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները