3277 դիտում
15:07 11-07-2015
Մենի Պակյաոն փորձում է մահապատժից փրկել իր հայրենակցուհուն
Ֆիլիպինցի հանրահայտ բռնցքամարտիկ Մենի Պակյաոն փորձում է փրկել իր հայրենակից Մերի Ջեյն Վելոզուի կյանքը, որը 2,5 կգ հերոինը Ինդոնեզիայի տարածք մտցնելու փորձի համար դատապարտվել է մահապատժի:
Վերջին պահին մահապատիժը Պակյաոյի շնորհիվ հետաձգվել է, քանի որ աղջիկը խոստացել է ցուցմունքներ տալ այն մարդկանց դեմ, ովքեր իրեն ներքաշել են թմրաբիզնեսի մեջ:
Պակյաոն, ինչպես մի շարք այլ հանրահայտ դեմքեր, հանդես են եկել ի պաշտպանություն Վելոզուի: «Մենք հույս ունենք փրկել Մերի Ջեյնի կյանքը: Իմ տեղեկություններով, նա անմեղ է և խարդախության զոհ է դարձել», հայտարարել է Պակյաոն:
Մոտ օրերս Պակյաոն Ինդոնեզիայի կառավարության ներկայացուցիչների հետ պետք է Ջակարտայում հանդիպի, որտեղ նա մտադիր է Վելոզուի ներման հարցով դիմել:
Նշենք, որ այս աղմկոտ գործի շրջանակներում մահապատժի են ենթարկվել ութ մարդ, որոնցից յոթ օտարերկրացիներ են եղել. երկու ավստրալիացի, չորս նիգերիացի, մեկական բրազիլացի և ինդոնեզիացի:
Նմանատիպ նյութեր
952 դիտում
21:20 08-06-2020
Լեգենդար բռնցքամարտիկ Մենի Պակյաոն մտադիր է առաջադրվել Ֆիլիպինների նախագահական ընտրություններում
910 դիտում
15:04 02-02-2023
Զելենսկին կոչ է արել փրկել Սաակաշվիլուն «հրապարակային մահապատժից»
2496 դիտում
17:57 08-05-2015
Ֆլոյդ Մեյվեզեր. Պակյաոն ողորմելի վախկոտ դուրս եկավ
Այս բաժնից
2386 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
3049 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2560 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում