211652_close_icon
views-count13475 դիտում article-date 14:40 03-04-2019

Լարված իրավիճակ Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում. աշակերտները հրաժարվում են շարունակել դասերը և պահանջում են տնօրենի վերադարձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 3-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում։ Առաջին դասաժամից հետո աշակերտները հրաժարվել են շարունակել դասերը՝ պահանջելով տնօրեն Աստղիկ Ավետիսյանի վերադարձը դպրոց: Վերջինս, ըստ աշակերտների և ուսուցիչների, անսպասելի հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն, ըստ դպրոց եկած Շիկրակի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի, դիմումը դեռ մակագրված չէ, այսինքն՝ տնօրենը փաստացի շարունակում է աշխատել դպրոցում: Այնուամենայնիվ, վերջինիս հետ կապ հաստատել չստացվեց, իսկ դպրոցում մթնոլորտը շարունակում է մնալ լարված, աշակերտներն ու ուսուցիչների մի մասը պահանջում են տնօրենին վերադարձնել դպրոց: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+

Նմանատիպ նյութեր