211652_close_icon
views-count6824 դիտում article-date 17:22 06-06-2020

Բամփելու ու բամփվելու խաղի կանոնները փոխարինվել են օրենքի առաջ հավասարությամբ. տուկի թելով քաղաքական հետագիծ չեն թողնում. Արագածոտնի մարզպետը ԲՀԿ-ի ու Ծառուկյանի մասին

Տուկի թելով քաղաքական հետագիծ չեն թողնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ին եւ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Նա, մասնավորապես, նշել է. «Իսկապես, համավարակով պայմանավորված իրավիճակը կարելի է նմանեցնել պատերազմականին, ու այսպիսի իրավիճակում ներքաղաքական` իրականում անձնական ու խմբակային շահերի համար մղվող պայքարը դավաճանություն է: Այդպես էլ պետք է լիներ վաղ, թե ուշ: 2018 թվականի ապրիլ-մայիսից հետո երկրում ձեւավորված ու զարգացող ժողովրդավարության, օրինականության ու պետականաշինության մթնոլորտում նրանք չեն կարող իրենց լավ զգալ, իսկ երկարաժամկետում չեն կարող քաղաքական գոյություն ունենալ: Նրանց գաղափարաբանական էությունն է հակասում այդ ամենին: Եվ նրանց համար, իսկապես, բարդ ու նույնիսկ անհնար է հարմարվել իրավիճակին, երբ … - ավազակապետական համակարգը փոխարինվել է օրինական, լեգիտիմ` ժողովրդի քվեով ձեւավորված իշխանությամբ - տարբեր հասցեներում իրար հետ պայմանավորվելու, իրար մեջ փայեր կիսելու փոխարեն պայմանավորվելու միայն մեկ սուբյեկտ կա` ժողովուրդը … ու կիսել չկա, փայեր չկան … - բամփելու ու բամփվելու խաղի կանոնները փոխարինվել են օրենքի առաջ հավասարությամբ - ուժեղ լինելը արդեն սեփական կենդանաբանական այգիդ չէ, վանդակներում փակված առյուծները ու թիկնազորդ չեն, այլ ժողովրդիդ սերը ու փոխադարձ հարգանքը: Տուկի թելով քաղաքական հետագիծ չեն թողնում: Թողածդ էլ տուկի թելի կյանք է ունենում … Դիմադրելը անիմաստ է. օրենքի առաջ բոլորը պատասխան են տալու ամեն ինչի համար: Թալանված, գողացված ամեն դրամը վերադարձվելու է: Ամեն ինչ լավ է լինելու»: Հիշեցնենք, որ երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղխորհրդի արտահերթ նիստ էր անցկացրել, որի ժամանակ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը քննադատել էր իշխանություններին: «Ես դեռ մեկ տարի առաջ ասել եմ, որ նման կազմով հնարավոր չէ ժողովրդին տված խոստումներն իրականացնել։ Այն ժամանակ ասել եմ, որ պետք է 97 տոկոսին փոխել, բայց հիմա ասում եմ` պետք է բոլորին փոխել։ Ժողովուրդը փորձադաշտ չէ»,- ասել էր Ծառուկյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր