211652_close_icon
views-count1961 դիտում article-date 22:55 25-11-2016

Տեղի ունեցավ լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստը. իրավաբանական 1 և ֆիզիկական 22 անձ ստացավ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա

2016թ. նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստ, որի ընթացքում քննարկվեցին անհատ ձեռնարկատերերի, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ տրամադրելու, մի շարք լիցենզիաների ներդիրներն ուժը կորցրած ճանաչելու համար ներկայացված հայտերը: Իրավաբանական մեկ և ֆիզիկական 22 անձ ստացավ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա և լիցենզիայի ներդիր, ևս 4 ֆիզիկական անձի տրամադրվեց լիցենզիայի ներդիր: Ուժը կորցրած ճանաչվեց ֆիզիկական անձանց տրված 27 լիցենզիա և ներդիր, 4 լիցենզիայի ներդիր և իրավաբանական անձանց տրամադրված 2 լիցենզիայի ներդիր: [b] ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր