3792 դիտում
16:20 04-06-2020
Արսեն Թորոսյանը հույս ունի, որ բժիշկների թիկունքում իրեն կներեն. բայց նրան չեն ներելու հենց բժիշկները. Գեւորգ Գորգիսյան
Բոլոր ժամանակներում եւ բոլոր հասարակություններում հանրության, պետության ու պետականության համար պատուհաս են դարձել ամբիցիոզ միջակությունները։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ «Լուսավոր Հայաստանի» մասին արված հայտարարությանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Այդպիսիք վստահ են, որ իրենք միշտ ճիշտ են, ամեն ինչ գիտեն, ամբարտավան են ու գոռոզ։ Ուստի, ոչինչ չեն սովորում եւ ջղաձգորեն են վերաբերվում ցանկացած այլակարծության։ Սխալներ՝ ոչ թե ուղղելու, այլ կոծկելու համար, գործում են նոր սխալներ եւ խորացնում ճգնաժամը, որովհետեւ ունակ չեն ընդունելու, որ սխալ են գործել։ Ու նրանց համար միշտ բոլորը մեղավոր են, բացի իրենցից։
Այսօր այդպիսիք շատ կան, բայց տիպիկ օրինակ է Արսեն Թորոսյան առանձնյակը։
Սույն պարոնն իր պաշտոնավարման ողջ ընթացքում չկարողացավ տարբերել առողջապահությունը հիվանդաբուժությունից։ Չկարողացավ աշխատել բժիշկ-գիտնականների հետ՝ հույսը դնելով միջազգային կառույցների վրա։ Չկարողացավ լսել տարբերվող կարծիք ու խորհել այդ կարծիքի շուրջ։ Արդյունքում, ուշացած ու չհիմնավորված որոշումները բերեցին հակառեկորդների գրանցման ու բազմաթիվ մահերի։
Իսկ հիմա նա թաքնվում է հերոսաբար աշխատող բժիշկների թիկունքում, ովքեր շարունակում են մնալ չգնահատված ու թերվարձատրվող։ Նա հույս ունի, որ բժիշկների թիկունքում իրեն կներեն։ Բայց նրան չեն ներելու առաջին հերթին հենց բժիշկները։
Համավարակի առաջին իսկ օրվանից հանդես եկանք հակաճգնաժամային առաջարկներով, փորձեցինք բարձրաձայնել խնդիրները, որոնք կարող էին վրիպել իշխանության տեսադաշտից ու առաջարկեցինք նաեւ լուծումները։
Կառավարությունն ամենն անտեսեց ու արեց այն, ինչ արեց, բայց այսօր արդյունքների համար կրկին մեզ են մեղադրում կամ քաղաքացիներին։
Հաշվի առնելով նաեւ սույն առանձնյակի ցինիզմը՝ հատկապես վտանգավոր է նրան վստահել մարդկանց կյանքի հետ կապված որոշումներ կայացնելը։
Հայաստանի Հանրապետությունը դուրս կգա այս ճգնաժամից, ու բոլորս այդ ժամանակ պիտի հետեւություններ անենք»:
Նմանատիպ նյութեր
2408 դիտում
16:22 24-06-2020
Սեփական նախաձեռնությամբ ինքնամեկուսացել եմ մինչեւ ամսի 26-ը. Գեւորգ Գորգիսյան
17071 դիտում
09:55 03-06-2017
Ես կպարզեմ, թե սրա թիկունքում, թիկունքի թիկունքում ով էր կանգնած. Դոն Պիպոն՝ մահափորձի մասին․ «Ժամանակ»
Այս բաժնից
1906 դիտում
14:19 07-01-2025
44-օրյա պատերազմից 4 տարի անց Արմենը կրկին խոսում է
697 դիտում
13:52 07-01-2025
Պապիկյանը ծանոթացել է զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին