211652_close_icon
views-count3340 դիտում article-date 13:08 30-05-2020

Հայազգի կլարնետահար Անուշ Պողոսյանն արժանացել է ԱՄՆ նախագահական կրթաթոշակի

ԱՄՆ-ում բնակվող կլարնետահար Անուշ Պողոսյանն արժանացել է ԱՄՆ նախագահական կրթաթոշակի՝ «U.S. Presidential Scholars» արվեստի բնագավառում: «U.S. Presidential Scholars in the Arts» կրթաթոշակը 17-ամյա Անուշին տրվել է՝ հաշվի առնելով նրա ակադեմիական գիտելիքները, առաջադիմությոնը, արտիստիզմը, նվագելու հմտությունները և բազմաթիվ այլ որակներ: «U.S. Presidential Scholars»-ը շնորհվում է ավագ դպրոցի այն աշակերտներին, որոնք գերազանց առաջադիմություն ունեն: 1964 թվականից սկսած կրթաթոշակին արժանանում են տարբեր ոլորտներում իրենց լավագույնս դրսևորած երիտասարդներին: Սկզբում այն տրվել է միայն գիտական բնագավառի ներկայացուցիչներին, իսկ 1979 թվականից ընդլայնվել է ու հանձվում է արվեստի ոլորտում ձեռքբերումներ ունեցած շնորհալի երիտասադներին: Պատահական չէ, որ Անուշ Պողոսյանը տաղանդավոր երաժիշտ է: Նրա ծնողները, քույրն ու եղբայրը նույնպես երաժիշտներ են: Նրանց հետ Անուշը հանդես է եկել տարբեր բեմերում: Անուշը նախ ջութակ է նվագել, բայց հետո ընտրել է կլարնետը: Անուշն այն շնորհալի երաժիշտներից է, որը հնարավորություն է ունեցել աշխատել հանրահայտ կլարնետահարներ Մայքլ Զուկովսկու, Ռիչարդ Մորալեսի, Բորիս Ալախվերդյանի և այլոց հետ: Հյուրախաղերով հանդես է եկել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ՝ Եվրոպայում: [img]https://st0.shamshyan.com/editor/0109789001590827707680187.jpg[/img]

Նմանատիպ նյութեր