211652_close_icon
views-count1882 դիտում article-date 15:11 02-05-2022

Աշխատանքային պայմանագրերը թղթային տարբերակով չեն լինի. ներդրվում է էլեկտրոնային հարթակ

Հայաստանում աշխատանքային պայմանագրերի թղթային տարբերակներ շուտով չեն լինի: Ներդրվում է աշխատանքային պայմանագրերի թվային հարթակ՝ աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման և հաշվառման համակարգ, որտեղ փուլային տարբերակով կընդգրկվեն գործատուները:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը տեղեկացրեց, որ նման նախաձեռնության նպատակն է իրավունքների պաշտպանության ոլորտում բարձրացնել վերահսկողության մակարդակը:  

«Աշխատանքային պրոցեսի ընթացքում շատ ենք հանդիպում դեպքերի, երբ գործատուները աշխատանքային պայմանագրերի մեկ օրինակը չեն տրամադրում աշխատողներին, որի հետևանքով դժվարանում է, շատ դեպքերում անհնարին է դառնում աշխատողների իրավունքների պաշտպանության իրականացումը: Թվային հարթակի գործարկմամբ մեր տեսուչներն ունենալու են տվյալների հսկայական բազա, ինչն առավել թափանցիկ ու արդյունավետ կդարձնի աշխատանքը»,- ասաց Իգիթ Հակոբյանը: 

Նախատեսված է, որ մինչև 2022 թվականի դեկտեմբեր ամիսը կսահմանվեն համապատասխան օրենսդրական կարգավորումները: 2023 թվականի հուլիսից պետական մարմինները կանցնեն էլեկտրոնային պայմանագրերի կնքման, 2025 թվականին՝ ոչ պետական հատվածը:

Նմանատիպ նյութեր