3740 դիտում
18:37 29-05-2020
«Այս տեմպով շարունակվելու դեպքում 1 մլն բնակչին բաժին ընկնող դեպքերով կհասնենք Իտալիայի ցուցանիշին»․ Նիկոլ Փաշինյան
«Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հանրապետությունում շարունակում է վատթարանալ»,- այս մասին Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցրեց, որ երեկ գրանցվել է կորոնավիրուսի 460 նոր դեպք։
«Եվ ես ուզում եմ ընդգծել, որ մենք 1 մլն բնակչին բաժին ընկնող դեպքերով արդեն իսկ անցել ենք ենք Իրանի Իսլամական Հանրապետության և Ֆրանսիայի ցուցանիշները և ըստ էության հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին։ Եվ այս տեմպով շարունակվելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին, խոսքը 1 մլն բնակչին բաժին ընկնող դեպքերի քանակին է վերաբերվում»,- նշեց Փաշինյանը։
Նա նշեց, որ համաճարակի տարածման այսպիսի տեմպն ինքնաբերաբեր բերում է ծանր, ծայրահեղ ծանր և նաև մահվան դեպքերի աճի։
Նմանատիպ նյութեր
1040 դիտում
13:03 20-12-2018
Երևանում մեկ բնակչին բաժին ընկնող եկամուտները 2,5 անգամ ավելին են, քան մյուս համայնքներում
3226 դիտում
13:10 23-01-2017
ՊԵԿ-ը 52%-ով կրճատել է ստուգումների քանակը` փոխարենը 283%-ով ավելացնելով մեկ ստուգման ակտին բաժին ընկնող գումարը
Այս բաժնից
1201 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
745 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը