211652_close_icon
views-count5564 դիտում article-date 15:03 29-05-2020

Իշխանության ապիկար ու անգրագետ լինելու պատճառով, կրկին մեր երկիրը խայտառակվում է միջազգային ասպարեզում. Հովհաննես Խաչատրյան

ՀՀԿ Շենգավիթ երիտասարդական կազմակերպության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանության ապիկար ու անգրագետ լինելու պատճառով, կրկին մեր երկիրը խայտառակվում է միջազգային ասպարեզում: Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց`«երկրում հաստատված է բավականին ծանր վիճակ և մենք գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ»:Այս շոկային նախադասությունը քննարկման թեմա է դարձել Ռուսաստանում:Հաղորդավար Ալեքսանդր Գորդոնը վերլուծելով Փաշինյանի խոսքերը նա առաջարկել է քննարկել,թե ի՞նչ ալիքի մասին կարող է խոսք գնալ եթե դեռ առաջին ալիքը չի ավարտվել Հայաստանում: Փաշինյանի այս աբսուրդային խոսքերը նման են Արսեն Թորոսյանի հայտարարությանը`«թե Հայաստանի համաճարակային համակարգն ավելի լավն է քան Վրաստանինը»,որից հետո մենք տեսանք թե ինչպես Արսեն Թորոսյանը ներողություն խնդրեց հարևան երկրից: Պատկերն այսպիսինն է,հերիք չի Փաշինյանն ու իր թիմը չեն տիրապետում իրավիճակին,ավելին ոչ մի լուծում չեն կարողանում գտնել,որպեսզի կանխեն վիրուսի տարածումը:Փոխարենը նրանք անում են աբսուրդային հայտարարություններ և խայտառակում են մեր երկիրը սահմաններից այն կողմ:Փաստացի նրանց պատճառով,այդ ամենը վնասում է մեր երկրի հեղինակությանը և ապագայում նույնպես կարող է ազդել այդ ամենը բացասական հետևանքներով,մեր երկրի վստահելիության առումով:Նման հայտարարություններից հետո,ոչ մի երկիր չի´վստահի մեր երկրին և կվերաբերվեն անլուրջ,ավելին ոչ մի աջակցություն չենք ստանա և չենք կարող հաղթահարել վիրուսի հետևանքները»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր