211652_close_icon
views-count808 դիտում article-date 13:06 29-05-2020

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է հայազգի կինոռեժիսոր Սամվել Գասպարովը. նա «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի աստղ Նատալյա Վավիլովայի ամուսինն էր

Ռուսաստանում 81 տարեկանում կյանքից հեռացել է հայազգի կինոռեժիսոր Սամվել Գասպարովը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է խմբագիր Գեորգի Սահակովը: «Մոսկվայում մահացել է հիանալի կինոռեժիսոր, Միխայիլ Ռոմի աշակերտ, «Վեցերորդը», «Մոռացե՛ք «մահ» բառը», «Հաց, ոսկի, նագան», «Առանց հատուկ ռիսկի» ֆիլմերի ստեղծող Սամվել Գասպարովը: Սամվել Վլադիմիրովիչին հատուկ չէր պարտվելը, սակայն անիծյալ կորոնավիրուսին նա հաղթել չկարողացավ: Վառ հիշատակ»,-գրել է Սահակովը: Ռեժիսորի կինը` հայտնի դերասանուհի Նատալյա Վավիլովան, որը «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում կերտել է Ալեքսանդրայի դերը, նույնպես վարակված է կորոնավիրուսով, նրա վիճակի մասին տեղեկություններ գրեթե չկան: Գասպարովը ծնվել է 1938 թվականի հունիսի 7-ին Թբիլիսիում հայկական ընտանիքում: Կինոյում կարիերան սկսելուց առաջ աշխատել է որպես բեռնատարի վարորդ և գրել է պատմվածքներ: 1970 թվականին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտը, 1974 թվականից սկսել է ֆիլմեր նկարահանել: 1993 թվականին Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում կազմակերպել է Մայքլ Ջեքսոնի համերգը: [img]https://st0.shamshyan.com/editor/0569759001590743291592467.jpg[/img]

Նմանատիպ նյութեր