Իտալիայում 12-ամյա տղան հրաշքով է փրկվել անտառում արջի հետ հանդիպումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Իտալիայում ընտանեկան զբոսանքը քիչ է մնացել ողբերգական ավարտ ունենա: Այս մասին հայտնում է РИА новости-ն:
 Աղբյուրը փոխանցում է, որ 12-ամյա տղան անտառում հոր հետ զբոսանքի ժամանակ հանդիպել է հսկա արջի: 
Համացանցում  հայտնվել է տվյալ միջադեպի տեսանյութը։
Կադրերում երևում է, թե ինչպես է արջը, նկատելով երեխային, գնում նրա հետևից՝ գտնվելով ընդամենը  մի քանի մետր հեռավորության վրա:
Ընդ որում, տղան շատ հանգիստ է արձագանքել արջի հետ հանդիպմանը՝ հետևելով հոր ցուցումներին, ով այդ պահին տեսախցիկով նկարահանում էր այն, ինչ կատարվում է:
Տղայի հայրը ավելի ուշ պատմել է, որ արջն իրեն ագրեսիվ չի պահել և որդու հետևից է գնացել ավելի շուտ հետաքրքրասիրությունից:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


