211652_close_icon
views-count117409 դիտում article-date 14:26 28-05-2020

Ստեփանավան քաղաքի Դենդրոպարկում բարձիթողի վիճակ է տիրում, որտեղ չեն պահպանում սոցիալական հեռավորությունն ու անտեսում են ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշումները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը քիչ առաջ բազմաթիվ ահազանգեր է ստացել, որով քաղաքացիներն իրենց մտահոգությունն են հայտնում այն մասին, որ Ստեփանավանի Դենդրոպարկում չեն պահպանվում արտակարգ դրության պայմանները։ Տեղի աշխատակիցները, արհամարհած ունենալով ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի հանձնարարականները, ոչ մի միջոց չեն ձեռնարկում, որպեսզի մարդիկ պահպանեն սահմանված սոցիալական հեռավորությունը և զերծ մնան կուտակումներից. Դենդրոպարկում պատկերը բոլորովին այլ է։ Ահազանգողները խնդրում ու պահանջում են, որպեսզի ՀՀ պարետը հետևություններ անի, հակառակ դեպքում մի քանի շտապօգնության բրիգադներ պետք է ժամանեն նշված վայր։ Ահազանգողները նշում էին նաև, որ մեղքի իրենց բաժինն ունեն հիմնականում Դենդրոպարկի աշխատակիցները, ովքեր դարպասները փակել և մի փոքրիկ դռան արանք են թողել, որտեղով մարդիկ երբեմն միմյանց հրմշտելով, երեբմն էլ «կիպ-կպած», անցնում են։ Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր