211652_close_icon
views-count751 դիտում article-date 13:50 28-05-2020

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձը Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ։ 102 տարի առաջ այս օրերին Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում գործած անհավատալի սխրանքը և դրա հիման վրա բարձրացած Հայաստանի առաջին հանրապետությունը լավագույն ապացույցն են մեր բազկի, մտքի և կամքի համահավաք ուժի անպարտելիության։ Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերն առաջին իսկ օրվանից կանգնած էին անհավասար պատերազմի, ցեղասպանությունից փրկված անօթևան գաղթականների, սովի, համաճարակի և բազմաթիվ այլ ծանրագույն խնդիրների առջև, որոնցից շատերի լուծման ուղղությամբ գերմարդկային ջանքերի գնով մեծ քայլեր իրականացվեցին։ Երկու տարիների ընթացքում դրվեցին պետական ինստիտուտների հիմքերը, իրականացվեցին քայլեր, որոնք ուղղված էին ոչ միայն այդօրեական խնդիրների լուծմանը, այլև հեռանկարային էին, հավակնոտ, ունեին երազանք մեծ ու հզոր Հայաստանի մասին։ Հիմա, երբ Հայաստանի Հանրապետությունը վերադարձ է կատարել խորհրդարանական կառավարման համակարգին, որը գոյություն ուներ նաև Առաջին Հանրապետությունում, մենք կոչված ենք շարունակելու Արամ Մանուկյանի, Հովհաննես Քաջազնունու, Նժդեհի և մյուսների կիսատ մնացած գործը։ Փա՛ռք 1918-ի մայիսյան հերոսամարտի հերոսներին, փա՛ռք մեր հայրենիքի ու մեր անկախ պետականության համար ոչինչ չխնայած բոլոր գործիչներին։ Շնորհավորում եմ բոլորիս։ [b]Արարատ Միրզոյան [/b]

Նմանատիպ նյութեր