Լոռու մարզի Ալավերդի-Բագրատաշեն ավտոՃանապարհին իրականացվել են ժայռաբեկորային պայթյունային աշխատանքներ. ընթանում է նաև Ճանապարհի ասֆալտապատում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ մայիսի 27-ին, Լոռու մարզի Ալավերդի-Բագրատաշեն ավտոՃանապարհի Հաղպատի վարչական տարածքում իրականացվել են վերջին ժայռաբեկորային պայթյունային աշխատանքները, որոնք կատարվել են «ԱԱԲ պրոեկտ» ընկերության կողմից:
Ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում պայթյունը տեղի է ունեցել ըստ մասնագետների պլանավորման:
Զուգահեռ շարունակվում են ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքները:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ճանապարհահատվածը փակ է լինելու և իրականացվելու են ժայռաբեկորաին պայթյուններ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի