7308 դիտում
11:04 27-05-2020
372 նոր դեպք, 35 առողջացած, 12 մահ. կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում՝ մայիսի 27-ի դրությամբ
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7774 դեպք, որոնցից 3255-ն` առողջացած, 98-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 53678 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 372 նոր դեպք և 35 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 85 (կին), 78 (կին), 69 (կին), 60 (կին), 76 (տղամարդ), 66 (կին), 56 (տղամարդ) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 44 է:
Նմանատիպ նյութեր
3989 դիտում
10:55 20-08-2020
Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 263 նոր դեպք, 250 առողջացած, 3 մահ
3145 դիտում
10:55 24-08-2020
Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված՝ 33 նոր դեպք, 58 առողջացած, 2 մահ
3337 դիտում
10:53 26-08-2020
Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 131 նոր դեպք, 251 առողջացած, 3 մահ
Այս բաժնից
661 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը
805 դիտում
19:47 31-01-2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին
796 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան