211652_close_icon
views-count736 դիտում article-date 10:49 27-05-2020

Ուր անհետացավ հայկական լոլիկը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Միամյա կամ բազմամյա այս խոտաբույսի պտուղը համեղ է, պարունակում է շաքարներ, սպիտակուցներ, օրգանական թթուներ, ճարպեր, եթերայուղեր, վիտամիններ, նատրիումի, կալիումի, մագնեզիումի, ֆոսֆորի, քլորի, ծծմբի, երկաթի, պղնձի, ցինկի, յոդի, ֆտորի հետքեր․․․ Խոսքը լոլիկի մասին է։ Համե՞ղ է։ Այսօր արդեն դժվար է ասել։ Որովհետև աչքերը փակ ուտելիս հաճախ դժվար է հասկանալ՝ լոլի՞կ ես ուտում, վարու՞նգ, թե՞ տաքդեղ կամ մեկ այլ բան։ ՀՀ-ում ստեղծվել է լոլիկի մոտ 50 սորտ՝ Անահիտ, Արգավանդի 45, Նվեր, Լիա, Սյունիք, Գյումրի, Հոբելյանական 26, Գանձակ, Նուշ վաղահաս, Հայաստանի ջերմոցային և այլն: Շատերիս մանկության հուշերի անբաժանելի մասն է լոլիկի «Անահիտ» սորտը՝ շատ բարակ կեղևով, առանց կարծրության, շատ նուրբ ու հյութեղ պտղամսով, երբ դեռ չկերած համն արդեն բերանումդ էր։ «ՀՀ»-ի ո՞ւր անհետացավ հայկական լոլիկը հարցին ի պատասխան Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի ղեկավար Գայանե Սարգսյանը շեշտեց, որ թե՛ լոլիկի և թե՛ ընդհանրապես բանջարաբոստանային մշակաբույսերի հայկական սորտերը ոչ միայն չեն վերացել, այլև պահպանվում են…»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր