slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Հանրապետության նախագահի հանձնարարությամբ նախագահի աշխատակազմը շարունակում է սոցիալական աջակցություն ցուցաբերել տարեցներին ու սահմանամերձ համայնքների ընտանիքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
211652_close_icon

Հանրապետության նախագահի հանձնարարությամբ նախագահի աշխատակազմը շարունակում է սոցիալական աջակցություն ցուցաբերել տարեցներին ու սահմանամերձ համայնքների ընտանիքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1230 դիտում article-date 17:30 25-05-2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ Հանրապետության նախագահի աշխատակազմը կորոնավիրուսի համավարակի ընթացքում շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերն՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես տարեցներին և սահմանամերձ համայնքների ընտանիքներին: Օրերս նախագահ Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում մասնավորապես նշել էր, որ Չինաստանից ստացված բժշկական պարագաներից, որոնց մի մասը որպես նվեր ուղարկվել է հատուկ Հանրապետության նախագահի աշխատակազմին, այդ թվում՝ դիմակներ, նախագահի աշխատակազմը պետք է բաժանի մասնավորապես ծերանոցներին: Այս փուլում նախագահի աշխատակազմը պաշտպանիչ դիմակներ է բաժանել Երևանում, Գյումրիում և Շիրակի մարզի Ախուրյան համայնքում, ինչպես նաև Աբովյանում գործող տարեցների խնամքի հաստատություններին, «Առաքելություն Հայաստան» կազմակերպության՝ Երևանում և մարզերում գործող տարեցների խնամքի 21 կենտրոններին, ընդհանուր առմամբ, շուրջ 2000 տարեցների: Մարզերում հեռավար կրթությունը խրախուսելու նպատակով Հանրապետության նախագահի աշխատակազմը, նախագահի նախաձեռնությամբ և հանձնարարությամբ, շարունակում է համակարգչային տեխնիկա տրամադրել սահմանամերձ համայնքների դպրոցականներին: Այս անգամ պլանշետներ, սննդի փաթեթներ, առաջին անհրաժեշտության պարագաներ են ստացել Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան, Կոթի, Դովեղ գյուղերի մի շարք ընտանիքներ: Իսկ նույն մարզի Բերքաբեր գյուղում նախագահի աշխատակազմի «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնության ներկայացուցիչներն այցելել են Խուդավերդյանների ընտանիքին, որոնց տունը վնասվել էր ադրբեջանական կրակահերթերից: Նրանք նվերներ են հանձնել ընտանիքի փոքրիկներին և փոխանցել Արմեն Սարգսյանի գոտեպնդող խոսքը, որ նրանց խնդիրները Հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում են: Նախագահի աշխատակազմի սոցիալական ծրագրերը շարունակական բնույթ ունեն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր