211652_close_icon
views-count9380 դիտում article-date 15:09 26-10-2017

Սահմանամերձ համայնքների աշակերտներին և ուսանողներին սոցիալական աջակցություն կտրամադրվի

Այսօր կառավարության նիստում որոշում է ընդունվել սոցիալական աջակցության ստացող՝ ՀՀ սահմանամերձ համայնքների 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի վարձավճարների և ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցումը կազմակերպելու վերաբերյալ: Ըստ հիմնավորման՝ ՀՀ սահմանամերձ համայնքների 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի վարձավճարների փոխհատուցման համար անհրաժեշտ է 26582.6 հազար դրամ, իսկ ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցումը կազմակերպելու համար՝ 76836.7 հազար դրամ: Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի նաև ՀՀ Արմավիրի մարզպետարանին՝ հոկտեմբերի 22-ին Արմավիր համայնքի Սիլիկյան փողոցի N 9 շենքի հրդեհից տուժած թվով 11 ընտանիքների ժամանակավոր կեցությունը կազմակերպելու նպատակով: Գործադիրի մեկ այլ որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Լ.Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը համապատասխան սարքավորումներով և գույքով ապահովելու նպատակով: Նախատեսվում է նաև համակարգչային սարքավորումներ ձեռք բերել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համար:

Նմանատիպ նյութեր