211652_close_icon

Որոշ տնտեսավարողներ իրավիճակից օգտվելով փորձել են շատ շահույթ ստանալ.Գևորգյանը՝ դիմակի գների մասին

views-count1229 դիտում article-date 14:38 25-05-2020
Թեև դիմակների, դիմակների հումքի ներմուծման գները թանկացել են, սակայն հայաստանյան որոշ տնտեսավարողներ, իրավիճակից օգտվելով, փորձել են ավելի շատ շահույթ ստանալ: «[url=https://armenpress.am/arm/news/1016318.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ պատասխանելով Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հարցին: Արարատ Միրզոյանը նշեց՝ նույնիսկ, եթե համաշխարհային համավարակի պայմաններում ուղևորափոխադրումներն են սակավացել և ըստ այդմ գները թանկացել են, ինչը ազդում է հումքի գների վրա, որևէ կերպ չի կարողանում հաշվարկել, թե ինչպես պետք է այդքան կտրուկ թանկանա լայն սպառման դիմակի գինը: «Մի քիչ վառ երևակայություն է պետք՝ հասկանալու, թե ինչպես է, որ գինը հասնում է 220 դրամի: Ոչ միայն սովորական քաղաքացու, այլ նաև անձամբ ինձ համար էլ դժվար է պատկերացրել, թե ինչպես կարող է այս դիմակի գինն անցնել 70, 80 դրամից»,-ասաց նա ու խնդրեց հարցին անդրադառնալ, որ բոլորը հասկանան, որ ինչ-որ տնտեսավարողներ համարվարակի իրավիճակում չեն կարող առիթից օգտվել և այսպիսի իրավիճակում գերշահույթ ապահովել: «Եթե, դեկտեմբերին Չինաստանից ներմուծված միանգամյա օգտագոծման եռաշերտ դիմակի ներմուծման գինը եղել է 13 դրամ, ապա ապրիլ- մայիսին եղել է 116 դրամ։ Հայաստանում արտադրության համար պարագաները ևս ներկրվում են, ներկրված պարագաների գինը թանկացել է: Այստեղ տրամաբանությունն այն է, որ աշխարհում եղել է մեծ ծավալի առաջարկ և դիմակների դեֆիցիտ է եղել: Արտադրող երկրները Չինաստանը և Ռուսաստանն են, որտեղից Հայաստանը ներկրել է»,-ասաց Գևորգյանն ու նկատեց՝ հաճախ ճանապարհները փակ էին, ներկրվող ապրանքները դժվարությամբ էին տեղ հասնում: Արդյունքում արտադրողները սկսել են ավելի մեծ շահույթ հետապնդել: Նա նկատեց՝ ասվածի մասին են վկայում նաև միջազգային գները: Մյուս երկրների ձեռքբերման գները նույնպես բարձրացել են: «Մեր կարծիքով՝ կան տնտեսավարող սուբյեկտներ, որոնք իրավիճակից օգտվելով, փորձել են ավելի շատ շահույթ ստանալ: Բայց խոսքը երբեք ու երբեք չի գնում նրա մասին, որ ձեռք են բերել 5 դրամով և վաճառել են 220 դրամով: Խոսքը գնում է նրա մասին, որ օրինակ՝ 110-120 դրամանոց դիմակը վերջնական սպառողին հասել է մինչև 220 դրամով՝ ընդ որում հարկերը ներառյալ: Եվ եթե հարկերը հանում ենք, մոտավորապես 45-50 դրամ շահույթի մասին է խոսքը գնում»,-ասաց Գևորգյանը: Նա նկատեց՝ երբեմն երկու մարժա է կիրառվում: «Ընդ որում՝ հունվարին մեր կողմից առաջարկած փոփոխությունների արդյունքում հնարավոր եղավ սա բացահայտել, երբ մենք ասացինք, որ դեղատները մեծածախ և մանրածախ գործունեությամբ պետք է զբաղվեն տարբեր լիցենզիաներով։Եվ հենց սրա պատճառով էլ հարուցել ենք վարույթ: Վարույթ ենք հարուցել նաև ձեռնոցների շուկայում: Այստեղ ավելի մեղմ է գնի բարձրացումը, բայց նկատում ենք որոշակի մարժայի, նաև ներմուծման գնի բարձրացում»,-ասաց նա: Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ հանրային բաց վայրերում դիմակների առկայությունը, իսկ հանրային փակ վայրերում դիմակներ կրելը պարտադիր է: Հայաստանում պաշտպանիչ դիմակների գները հասնում են մինչև 220 դրամի:

Նմանատիպ նյութեր