France Football-ը նշել է, թե ով է ֆուտբոլային աշխարհի ամենաազդեցիկ մարդը
Հեղինակավոր մարզական պարբերական France Football-ը, որը ամեն տարի ընտրում է «Ոսկե գնդակի» տիտղոսակրին, կազմել է ֆուտբոլային աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը:
Ամենաազդեցիկ մարդ է ճանաչվել ՊՍԺ-ի 46-ամյա նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին, որը նաև զբաղվում է Կատարում 2022 թվականի աշխարհի առաջնության կազմակերպմամբ և գլխավորում է տեղի beIN Media Group հեռուստաընկերությունը:
Նախկինում հաղորդվել էր,որ Ալ-Հելաիֆիին կասկածում են խարդախության, փաստաթղթերի կեղծման, կաշառատվության և հանցավոր անփութության մեջ: Մասնավորապես, նրան մեղադրում են ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեին կաշառք տալու մեջ՝ աշխարհի առաջնության խաղերի հեռարձակման իրավունքները գնելու համար:
Եռյակում ընդգրկվել են նաև «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն: