Կրկին ընձայուծ է ֆիքսվել. այս անգամ «Արևիք» ազգային պարկում
Ֆոտոբռնիչ սարքերը կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել «Արևիք» ազգային պարկում: Այս մասին հայտնում են Զանգեզուրի կենսոլորտային համալիրի ֆեյսբուքյան էջում:
«Ուրախալի լուր
Մայիսի 13-ին «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և ԲՀՀ Հայաստանի կողմից իրականացված մշտադիտարկման աշխատանքների արդյունքում ֆոտոբռնիչ սարքերը կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել «Արևիք» ազգային պարկում»: