«Արևիկ» ազգային պարկում ֆոտոբռնիչ սարքը կրկին կովկասյան ընձառյուծ է ֆիքսել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում՝ ֆոտոբռնիչ սարքերի կողմից «Արևիկ» ազգային պարկում արձանագրվել է կովկասյան ընձառյուծ։ Կովկասյան ընձառյուծը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»: