211652_close_icon
views-count32717 դիտում article-date 21:38 15-05-2020

Կուտոյանի ինքնասպանության գործով հարցաքննվել է դատավոր. ով է նա. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Armlur.am

[url=https://armlur.am/1000813/?fbclid=IwAR0qAcGHU0uI4q0m3upu9DnYX531w1LcqZDFPo3V0MEYdXeRgb8BQwpEx3k]Armlur.am[/url]-ը գրում է. Հունվարի 17-ին իր բնակարանում հայտնաբերվեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննական մարմինն այս օրերին ստուգում է Գեորգի Կուտոյանի, ինչպես նաեւ վերջինիս ընտանիքի անդամների հեռախոսային մուտքային եւ ելքային զանգերը: Ասել է թե՝ ով կամ ովքեր են զանգել ԱԱԾ նախկին տնօրեն Գեւորգի Կուտոյանին կամ վերջինիս հայրիկին, մայրիկին, կնոջը կամ, առհասարակ, մտերիմ ընկերներին: Ստանալով հստակ տվյալները, թե ովքեր են զանգել ԱԱԾ նախկին տնօրեն Գեւորգի Կուտոյանին եւ վերջինիս ընտանիքի անդամներին՝ նախաքննական մարմինը զանգահարում է այդ անձանց եւ հրավիրում նախաքննական մարմին՝ հարցաքննության: Նշենք, որ դեպքից անցել է 4 ամիս , եւ դեռեւս հայտնի չէ, թե ինչի համար է ԱԱԾ նախկին տնօրենը գնացել այդ քայլին եւ ինչու է իր բնակարանում 35 կրակոցներ արձակել: «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում հայտնել էր, որ արդեն հարցաքննվել է նաեւ այն տաքսու վարորդը, որի հետ Կուտոյանը Արշակունյաց փողոցից ուղեւորվել էր Պարույր Սեւակի իր բնակարան, ինչպես նաեւ հայտնել էինք ԱԱԾ նախկին տնօրենի կողմից կնոջն ուղղված նամակի մասին»: Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ Կուտոյանի հարազատները դիմել են Քննչական Կոմիտե եւ հայտնել , որ չեն ցանկանում՝ քննության ընթացքը հրապարակվի: Ինչեւէ, [url=https://armlur.am/1000813/?fbclid=IwAR0qAcGHU0uI4q0m3upu9DnYX531w1LcqZDFPo3V0MEYdXeRgb8BQwpEx3k]Armlur.am[/url]-ին հասած տեղեկությունների համաձայն՝ այս գործով հարցաքննվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանը, ով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի քրոջ ամուսինն է: ArmLur.am-ը զրուցեց դատավորի հետ, որը հաստատեց մեր տեղեկությունը՝չցանկանալով այլ մանրամասներ հայտնել: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր