Զոլաքարի դպրոցի տնօրենը՝ Արմեն Աշոտյանի «գործի» մասին. «Եթե դպրոցը գումար չուներ, որտեղի՞ց գանձեին». Aravot.am
[url=https://www.aravot.am/2020/05/14/1111553/?fbclid=IwAR3VRFeqNDSoEXj85FudLMClObRLCT0avjSsP9JLUYb9x915PojZU4qieR8]Aravot.am[/url]-ը գրում է.
Դեռեւս 2018 թ նոյեմբերի 27-ին ՀՀ ԿԳ նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտնել էր, որ հրավիրվել է Երեւանի քննչական վարչություն հարցաքննության՝ իր ձեւակերպմամբ ձգձգվող անհեթեթ մի գործով: Նաեւ շեշտել էր, որ գործը հարուցվել է մինչեւ հեղափոխությունը, բայց ինքը սկսել է գործով վկա անցնել ընդդիմություն դառնալուց հետո։
Խոսքը վերաբերում է Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի N2 դպրոցին՝ երեք դիմորդի ուսումը պետպատվերով կազմակերպվել էր, բայց նրանք չէին աշխատել, ու Մանկավարժական համալսարանը դիմել էր դատարան՝ շուրջ 4 միլիոն դրամ դպրոցից գանձելու պահանջով։ Արմեն Աշոտյանն այդ առիթով նաեւ նշել էր, որ հեռավոր գյուղերից մեկի դպրոցի գլխին կախվում է մի դատավճիռ, որի արդյունքում դպրոցը կկանգնի փակման եզրին, դրա համար էլ որպես նախարար, հարկ է համարել միջամտել ու խնդրել Մանկավարժական համալսարանի ռեկտորին՝ հրաժարվել գումարը փոխհատուցելու պահանջից:
[url=https://www.aravot.am/2020/05/14/1111553/?fbclid=IwAR3VRFeqNDSoEXj85FudLMClObRLCT0avjSsP9JLUYb9x915PojZU4qieR8]Aravot.am-[/url]ը Զոլաքար գյուղի Ա. Վարդանյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի ներկայիս տնօրեն Սամվել Մելիքյանից հետաքրքրվեց՝ տեղյա՞կ է, որ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳ նախկին նախարարի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու մասին եւ գործը Հատուկ Քննչական ծառայություն է ուղարկվել, ինչպես նաեւ նոր քրեական գործ է հարուցվել:
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/05/14/1111553/?fbclid=IwAR3VRFeqNDSoEXj85FudLMClObRLCT0avjSsP9JLUYb9x915PojZU4qieR8]այստեղ[/url]