211652_close_icon
views-count3092 դիտում article-date 22:52 13-05-2020

Խինես Մելենդեսը կարող է վարակված լինել կորոնավիրուսով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իսպանացի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը հարցազրույց է տվել Sport.es պարբերականին՝ կասկածներ հայտնելով, որ հնարավոր է ինքը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է Armsport.am-ը: Մասնագետը ներկա է եղել մարտի 11-ին կայացած Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Վալենսիա»-«Ատալանտա» խաղին ՈՒԵՖԱ-ի համար զեկույց պատրաստելու համար ու որոշել է մնալ Իսպանիայում՝ Ալբասետեում գտնվող իր տանը։ «Օրերս անցկացնում էի աշխատելով ու ժամանակ առ ժամանակ կիթառ նվագելով»,- ասել է Մելենդեսն ու ավելացրել, որ նա տանը նաև մարզվում էր ու ամեն օր երեկոյան ժամը 8-ին պատուհանից ծափահարում բուժաշխատողներին, որոնք իրենց կյանքը չեն խնայում ժողովրդի համար։ «Վստահ չեմ, որ վարակվել էի կորոնավիրուսով, բայց Վալենսիայից վերադառնալուց 5 օր հետո սկսեցի ինձ վատ զգալ։ Այնտեղ գրկախառնվել էի Գայայի, Պարեխոյի, Ալբերտ Սելադեսի ու ֆիզպատրաստվածության մարզիչ Խավյեր Մինյանոյի հետ։ Սարսափելի չոր հազ ունեի, բայց տենդ չկար։ 22 օր հակաբորբոքայիններ եմ օգտագործել․ ողջ մարմինս ցավում էր։ Շատ վատ ժամանակաշրջան էր։ Շնորհիվ իմ ընկեր-բժիշկներ Նահառոյի ու Միգել Տոռեսիլյասի՝ ես այն հաղթահարեցի առանց հիվանդանոց գնալու։ Հիմա ինձ լավ եմ զգում, բայց կարծում եմ՝ հանգստության համար կթեստավորվեմ»,-ասել է ՀՖՖ տեխնիկական տնօրենը։

Նմանատիպ նյութեր