211652_close_icon
views-count69004 դիտում article-date 23:47 26-06-2017

Նախկին վարչապետը ճամբարակցիներին հորդորել էր. «Եթե ուզում եք անասուններն ավելանան՝ թոկը գցեք ցլի վզին ու տարեք կովի մոտ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում վերջին ամիսներին հաճախակի են հիշում ՀՀ նախկին վարչապետ, ներկա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի ճամբարակցի ասում էին. «Տիգրան Սարգսյանը երբ վարչապետ էր, գյուղացիներին սովորեցնում էր, թե ինչպես պետք է կթել կովը, ասելով, որ պետք է պտուկները լվանալ»: Իսկ գյուղացիներն էլ, երբ նրանից հետաքրքրվել էին, թե ինչպես անեն, որ խոշոր եղջերավոր անասունների ծնելիությունը չնվազի, նախկին վարչապետը նրանց պատասխանել էր, ասելով՝ «Եթե տեսնում եք ցուլը չի գնում կովի մոտ, ապա թոկը գցեք վզին ու զոռով տարեք»: «Ու հիմա էդ բայղուշ նախկին վարչապետի ասածով թոկը գցում ենք՝ ոչ մի օգուտ, հես ա դրա վառ ապացույցը, «Քեթրին» անունով ցուլը մի ժամ ա, տանջվում ա, որ մոտենա «Մալխաս» անունով կովին, էն էլ «Մալխասը» հա փախնում ա «Քեթրինի» տակից: Եկել ենք այն եզրակացության, որ հին ավանդական ձևից լավը չկա: Ցլերին ու կովերին բրախենք դաշտերը, թող իրանք իրար գտնեն: Էնպես որ գոհ ենք նախկին վարչապետի դարակազմիկ հայտնագործությունից»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր