211652_close_icon
views-count139826 դիտում article-date 19:40 08-05-2020

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 35-ամյա տղամարդը կիսակառույց շենքի 10-րդ հարկի շինարարական հարթակից վայր է ընկել ու մահացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում Հրազդան բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով կարճ ժամանակ անց մահացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստսնի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 35-ամյա Ավետիք Հախոյանն էր: Պարզվել է, որ նա ժամը 10:30-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի Անտառային փողոցի 1 հասցեում գտնվող կիսակառույց շինությունում շինարարական աշխատանքներ կատարելիս 10-րդ հարկի շինարարական հարթակից վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բարձրությունը եղել է 33 մետր: Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Քննչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր