211652_close_icon
views-count35874 դիտում article-date 16:33 04-05-2020

Ճանաչված հաղորդավար Ավետ Բարսեղյանի աներոջ տնից մոտ 110 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր և գումար գողանալու կասկածանքով ձերբակալվել է 32-ամյա տղամարդը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 3-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակլվել է Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ՝ 32-ամյա Սևակ Բ-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնաբերվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից, ով կասկածվում է ապրիլի 12-ին Երևան քաղաքի Դանիել Վարուժանի փողոցի թիվ 32 տնից մոտ 110 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր և գումար գողանալու մեջ։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/13/1152251/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ապրիլի 12-ին առանձնակի խոշոր չափի գողության դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել Երևան քաղաքի Վարուժանի փողոցի տներից մեկի բնակիչ՝ 58-ամյա Աբրահամ Ք-ից, ով հայտնել էր, որ նույն օրը, ժամը 19։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դեռևս անհայտ պայմաններում մտել էին իր տուն և այնտեղից գողացել ոսկյա, արծաթյա զարդեր և գումար։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական խումբը։ Փաստի առթիվ քննչական բաժնի քննիչ Մարգարյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր