10325 դիտում
17:21 02-05-2020
Կանցնեմ հրադադարի ռեժիմի, եթե հակառակորդը խոստովանի իր մեղքերը. Արթուր Դանիելյան
«Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և իր միջև տեղի ունեցած միջադեպին:
Գրառումը մասամբ ներկայացնում ենք ստորև.
«Դժվար հանրապետությունում գտնվի մեկը, ում էս իշխանությունն ավելի շատ վնաս է հասցրել, քան ինձ: Օրինակ, Ռոբերտ Քոչարյանը երկու տարի ա նստած է, որովհետև ժամանակին հայկական պետությունները մի քանի անգամ փրկել է, բայց ի տարբերություն ինձ իր որդիները ստիպված չեն ամեն օր քնել այն գիտակցությամբ, որ իրենց հորը վնասում են իրենց սկզբունքների ու քայլերի պատճառով, էդ մի բեռը իրենց ուսերին չկա: Ինձ էս ամեն ինչը շատ ավելի է զզվացրել, քան որևէ մեկին: Իմ անձը մի կողմ դնելով` նաև պետք է ֆիքսենք, որ անդունդ ենք գլորվում բոլորով: Կանխատեսված ու օրինաչափ անդունդ է, բայց դրանից ոչ պակաս սարսափելի: Ըստ այդմ, ես առաջարկում եմ հաշտության ճանապարհ կերտել:
Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ կանցնեմ հրադադարի ռեժիմի, եթե հակառակորդը խոստովանի իր մեղքերը: Ստեղ խոսքը ներել, չներելու մասին չէ: Ես առհասարակ չեմ կարծում, որ մենք ներել, չներելու իրավունք ունենք: Չէ´, ուղղակի եկեք մեղքեր խոստովանենք: Ընդ որում, շատ կոնկրետ, ակնհայտ ու անհերքելի մեղքեր:
Ես կգնամ հրադադարի, եթե հակառակորդը հայտարարի, որ՝
- երկու տարի շարունակ իր պատվերով ու գործուն մասնակցությամբ նախաձեռնվել են ֆեյքային բազմահազարանոց բանակների հարձակումներ, որոնց նպատակն էր քաղաքական ընդդիմախոսների հանդեպ ատելություն սերմանելը.
- հստակ հանձնարարական էր տրվել չմտնել որևէ բովանդակային քննարկման մեջ ու սահմանափակվել սեռական բնույթի նենգագույն վիրավորանքներով.
- իրական կյանքում հովանավորվել են քաղաքական ընդդիմախոսների դեմ հարձակումները և դա է պատճառը, որ ոչ Մարալիկի, ոչ «Ռեստարտի», ոչ «Հայելու», ոչ էլ բազմաթիվ այլ դեպքերի առթիվ մեղավորները որևէ պատիժ չեն կրել.
- իրավապահներին հանձնարարվել էր շինծու պատրվակներով հետապնդել, ձերբակալել ու մեղադրանքներ առաջադրել իշխանության քաղաքական հակառակորդներին` վերջիններիս հանրության աչքերում ստորացնելու ու բարոյազրկելու նպատակով.
- քարոզիչներին հանձնարարվել էր ինձ և իմ ընկերներին զրպարտել` մեր աֆիլիացիաների ու մոտիվացիաների վերաբերյալ մտացածին մեղադրանքներ ու շահարկումներ հնչեցնելով և տարածելով:
Մեղքերի իրական ցուցակը շատ ավելի երկար է, բայց հաշտության ճանապարհը առաջարկում եմ սկսել այս հինգ քայլից: Ընդգծում եմ՝ ես ՉԵՄ պահանջում դատել, պատժել և այլն: Ընդամենն ասում եմ` ընդունե´ք, որ դուք եք այս ամենը հրահրել: Ընդունե´ք, խոստովանե´ք ու ապաշխարե´ք: Եղեք անկեղծ ու թեմաները փակենք: Հաշվի առեք, որ ըստ ամենայնի այլևս նման հնարավորություն չեք ունենա:
Հակառակ դեպքում «խնդրո առարկան» կամ պիտի «նստի», կամ պիտի պառկի: Դուք որոշեք: Ընդ որում, շատ արագ պիտի որոշեք: Հաշված օրերի ընթացքում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3534 դիտում
10:02 22-10-2016
Որևէ մեկը չի խոստովանի, որ «բյուջեից կոպեկ է տարել». «Չորրորդ իշխանություն»
4395 դիտում
19:16 07-04-2019
Ազատ Արշակյան. Շիրխանյանը պետք է խոստովանի, որ մասնակցել է դավադրությանը, ՏԵՍԱՆՅՈՒԹ, 24news
Այս բաժնից
733 դիտում
19:21 28-11-2024
Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր
3004 դիտում
19:16 28-11-2024
Ոստիկանությունը զգուշացնում է. տարատեսակ վկայականները վարորդին որևէ արտոնություն չեն տալիս
751 դիտում
19:07 28-11-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է շրջիկ ձևաչափով ծառայություններ մատուցել