3534 դիտում
10:02 22-10-2016
Որևէ մեկը չի խոստովանի, որ «բյուջեից կոպեկ է տարել». «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Ով պետական բյուջեից մի կոպեկ տարել է, պետք է վռնդել ու փողը վերադարձնել բյուջե»,- հայտարարել է ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
«ՉԻ» – Սա շատ խիզախ ու միաժամանակ շատ անվնաս հայտարարություն է: Մոտավորապես «ով էդ բանը արել ա՝ գյաջ ըլնի կպնի պատին» արտահայտության պես: Հասկանալի է, չէ՞, որ որևէ մեկը չի խոստովանի, որ «բյուջեից կոպեկ է տարել», իսկ տարողներին բացահայտելու ցանկություն առայժմ ինչ-որ չի զգացվում:
Բացի այդ էլ, հետաքրքիր է՝ Վարդան Այվազյանի ասածը վերաբերում է միայն նրանց, որոնք վերջե՞րս են «բյուջեից կոպեկ տարել», թե՞ վաղեմության ժամկետ չկա: Որովհետև մարդ կա՝ ասենք, այդ գործով զբաղվել է բնապահպանության նախարար եղած ժամանակ, Չարենցավանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին, կամ՝ ոչ թե բյուջեից «կոպեկ է տարել», այլ հակառակը՝ «կոպեկ է տվել բյուջեին» (կոպեկներով ինչ-որ հանքավայրեր սեփականաշնորհելով):
Իսկ վռնդելուն մենք, իհարկե, դեմ չենք: Միայն մի պրոբլեմ կա՝ կառավարման համակարգում մարդ չի մնա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3551 դիտում
09:55 10-09-2022
«Թալանը կոպեկ առ կոպեկ հետ ենք բերելու» սերիալի երկրորդ սերիան. Փաշինյանը խաբել է. մաս 88. «Ժողովուրդ»
4392 դիտում
19:16 07-04-2019
Ազատ Արշակյան. Շիրխանյանը պետք է խոստովանի, որ մասնակցել է դավադրությանը, ՏԵՍԱՆՅՈՒԹ, 24news
Այս բաժնից
1180 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»