Հակակարկտային կայանքի միջոցով ներգործության են ենթարկվել կարկտավտանգավոր ամպեր
Ժամը 15:42-ից մինչ 16:00-ն Արմավիրի մարզի Արգինա, Բագարան, Երվանդաշատ համայնքների տարածքներում տեղակայված թվով 10 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1197 կրակոց:
***
Մայիսի 1-ին, ժամը 14:05-ից մինչ 14:50-ն Արմավիրի մարզի Գետաշեն, Շենավան, Բերքաշատ, Վանանդ, Ջանֆիդա, Նալբանդյան, Փշատավան, Նոր Արտագերս, Այգեշատ, Նոր Կեսարիա, Արաքս, Արմավիր, Կողբավան, Տալվորիկ, Բագարան, Երվանդաշատ, Արտամետ, Քարակերտ, Արևադաշատ, Լենուղի համայնքների տարածքներում տեղակայված թվով 94 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 20345 կրակոց:
Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների՝ կարկտահարության դեպքեր չեն գրանցվել: