211652_close_icon
views-count16734 դիտում article-date 21:30 28-04-2020

Երևանի քաղաքապետը կամ չի տիրապետում իրավիճակին կամ ստում է

[b]Երևանի քաղաքապետը կամ չի տիրապետում իրավիճակին կամ ստում է։[/b] Այսօր ավագանու նիստի ընթացքում Երևանի քաղաքապետը ավագանու անդամներից մեկի հարցին ի պատասխան նշեց, որ Թափառող կենդանիների ՀՈԱԿ-ի նոր կլինիկայի շահագործման հանձնելու գործընթացը ձգձելու մեղավորությունը ՀՈԱԿ-ի նախկին ղեկավարությանն է։ ՀԻՄԱ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի կլինիկայի նախագծումը, կոմունալ հարցերն ու շինարարության համար հայտարարված մրցույթը իրականացրել է Երևանի քաղաքապետարանը, համապատասխան վարչությունների և ՓԲԸ-ների հետ միասին։ Թափառող կենդանիների ՀՈԱԿ-ն ու ղեկավարությունը որևէ կապ չեն ունեցել այդ ամենի հետ, բացառությամբ կլինիկայի ընդհանուր տեսքի մասին պատկերացում տալուց։ Բաց թողումներն ու երակարձգումը կապված է միայն ու միայն քաղաքապետարանի հետ։ (կարող եք ուսումնասիրել նախագծման և հայտարարված մրցույթի փաստաթղթերը)։ Շարունակելի .... Հ.Գ. Պետք չէ օգտագործել պահն ու ասել այն, ինչ հարմար է, չէ որ իրականությունն այլ է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր