Ուկրաինական SkyUp ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում է Կիեւ-Երևեւան-Կիևեւ չարտերային թռիչքը, 144 ուղեւորով մեկնել է Կիեւից, հայտնում է AnalitikaUA.net-ը: Չվերթի շնորհիվ երկու երկրների քաղաքացիները տուն կվերադառնան:
Ուկրաինայի հայերի միությունից եւ Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունից ստացված տվյալների համաձայն` Կիեւից մեկնել է 144 ուղեւոր, իսկ Երեւանից կմեկնի 160 ուղեւոր:Պարբերականը նշում է երկու երկրների դեսպանությունների եւ հյուպատոսական ծառայությունների օպերատիվ աշխատանքը թռիչքի կազմակերպման գործում, որը կայացել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի ֆինանսավորմամբ:
Ուկրաինայի մայրաքաղաք ժամանող ուղեւորների համար կարանտին անցնելու ձեւը ինքնամեկուսացումն է Дій вдома հավելվածի միջոցով: Այս չվերթով Երեւան ժամանող ուղեւորները 14-օրյա կարանտին կանցնեն:
Հիշեցնենք, որ սա SkyUp ավիաընկերության արդեն երկրորդ չարտերային թռիչքն է. առաջինը թռիչքն իրականացվել էր մարտի 25-ին, որի ժամանակ 62 ուղեւոր է թռել Կիեւից, իսկ Երեւանից` 92 ուղեւոր:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Կիև-Երևան-Կիև հատուկ չվերթով Ուկրաինայի և Հայաստանի ավելի քան 300 քաղաքացի կտեղափոխվի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2020.04.28 19:08


Twitter
Вконтакте
Одноклассники
