Ֆրանսիայի վարչապետն այսօր կհայտարարի ֆուտբոլի առաջնության ավարտի մասին
Ֆրանսիայում որոշում են կայացրել կորոնավիրուսի պատճառով մարզական մրցաշրջանն ժամկետից շուտ ավարտելու համար:
Այս մասին այսօր ազգային խորհրդարանում հայտարարելու է Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը:
Նշվում է, որ խաղերը մինչև օգոստոս չեն սկսվի, որից հետո կմեկնարկի 2020/21 մրցաշրջանը:
Հաջորդ ամիս Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան կքննարկի այս մրցաշրջանի հետևանքները, առաջնություններում թիմերի զբաղեցրած տեղերը, եվրագավաթներում տեղերի բաշխումը, ինչպես նաև՝ ընթացիկ առաջնությունից ակումբների դուրս թռնելու հարցերը: