3697 դիտում
15:39 28-04-2020
Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել պատմաբան Շահեն Մկրտչյանի ընտանիքին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 28-ին ցավակցական հեռագիր է հղել պատմաբան Շահեն Մկրտչյանի ընտանիքին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից․
Հեռագրում ասված է.
«Արցախում խոր ցավով տեղեկացանք հայտնի պատմաբան, մշակութային եւ հասարակական գործիչ Շահեն Մկրտչյանի մահվան մասին:
Շահեն Մկրտչյանն իր ողջ կյանքը նվիրաբերել է հարազատ Արցախին, ապրել է նրա հոգսերով, ուսումնասիրել է հարազատ երկրամասին, պատմությանն ու մշակույթին վերաբերող տարբեր հարցեր՝ ստեղծելով արժեքավոր աշխատություններ:
Պետությունը բարձր է գնահատել Շահեն Մկրտչյանի գործունեությունը։ Նա պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով»:
Նմանատիպ նյութեր
1256 դիտում
19:54 25-04-2014
Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Կոնստանտին Օրբելյանի ընտանիքին
1375 դիտում
14:00 16-06-2014
Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Գալյա Առուստամյանի ընտանիքին
1361 դիտում
11:10 30-12-2014
Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Վահան Հովհաննիսյանի ընտանիքին
Այս բաժնից
625 դիտում
23:06 30-04-2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
634 դիտում
21:59 30-04-2024
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
484 դիտում
12:53 30-04-2024
Աֆղանստանում վեց մարդ մահացել է մզկիթի վրա հարձակման ժամանակ