211652_close_icon
views-count1481 դիտում article-date 13:00 28-04-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 27-ից 28-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 47 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և ընտանեկան բռնության՝ 7-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 6, խարդախության, յուրացման կամ վատնման ու ապօրինի ծառահատման՝ 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, փաստաթուղթ կեղծելու ու պոռնկագրական նյութերի տարածման 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 1 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր