211652_close_icon
views-count891 դիտում article-date 13:01 27-04-2020

Արցախում կորոնավիրուսով վարակված եւս մեկ քաղաքացի ապաքինվել եւ դուրս է գրվել բուժհաստատությունից

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված եւս մեկ քաղաքացի ապաքինվել եւ դուրս գրվել է բուժհաստատությունից: Ինչպես տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը, խոսքը ապրիլի 7-ին Արցախի Հանրապետություն մուտք գործած ՀՀ այն քաղաքացու մասին է, ում մոտ ապրիլի 8-ին հաստատվել էր կորոնավիրուսային վարակ: Հետագա բուժման նպատակով նրան տեղափոխել էին ՀՀ: Տեղեկացնենք, որ առայսօր Արցախում գրանցել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից հինգն արդեն ապաքինվել են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր