211652_close_icon
views-count38780 դիտում article-date 20:17 26-04-2020

Արտակարգ դեպք Երևանում. Իջևանի 32-ամյա բնակիչը, ով դատարանի որոշմամբ տեղափոխվել էր Նուբարաշենի հոգեբուժարան, հատուկ պահվող տարածքից դիմել էր փախուստի

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկութուններով, ապրիլի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում, ժողովրդին հայտնի Նուբարաշենի հոգեբուժարանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:20-ի սահմաններում նշված կենտրոնի թիվ 3 հատուկ հսկողության բաժանմունքից փախուստի է դիմել Իջևան քաղաքի բնակիչ, 32-ամյա Արման Մանուկյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով, վերջինս դատարանի որոշմամբ՝ որպես անվտանգության միջոց, տեղավորված է եղել հատուկ հսկողության բաժանմունքում և փախուստի է դիմել զբոսնելու ժամանակ: Գ. Շամշյանի տեղեկություններով, նա ժամեր անց Նուբարաշենի հոգեբուժարանի աշխատակիցների կողմից բռնվել է Նուբարաշենի խճուղում և նրան մի կերպ են հոգեբուժարանի ծառայողները ճանաչել, քանի որ նա եղել է բժշկական դիմակով և անվտանգության ձեռնոցներով: Երևի մտածել է, որ այդկերպ իրեն չեն ճանաչել: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր