34164 դիտում
15:31 28-12-2017
Արտակարգ դեպք Նուբարաշենի հոգեբուժարանում.դատարանի վճռով հոգեբուժարան տեղափոխված 26-ամյա աղջիկը դիմել է փախուստի
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի 5-րդ բաժանմունքից փախուստի է դիմել Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Արփինե Բադալյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց էր տեղափոխվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով։
Փաստի առթիվ Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունք։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ -հետախուզական միջոցառումներ՝ Ա. Բադալյանին հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
77369 դիտում
10:38 13-02-2018
Արտակարգ դեպք Նուբարաշենի հոգեբուժարանում. 2 տարի առաջ իր մորը սպանած 49-ամյա կինը ինքնասպան է եղել
Այս բաժնից
1867 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)