16130 դիտում
15:48 23-04-2020
Երևանի քաղաքապետը յոթ երգ գիտի, յոթն էլ՝ չարաշահումների մասին, բայց շատ դեպքերում դատարաններում տանուլ է տալիս
Ֆեյսբուքյան օգտատեր Հարութ Առաքելյանը գրում է.
«Քաղաքապետարանն այսօր հայտարարություն տարածեց, որ քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության կողմից ստուգումներ են իրականացվել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում, որի արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և առերևույթ չարաշահումներ, նշելով չորս զավեշտալի կետեր:
Ուզում եմ յուրաքանչյուրի վերաբերյալ շատ համառոտ մի քանի բան տեղեկացնել բոլորին:
Ապրանքանյութական արժեքների, դեղորայքի և բժշկական պարագաների մուտքագրումը, հաշվառումը և օգտագործումը չեն իրականացվել սահմանված կարգով:
Հիշեցնեմ, որ նշված ՀՈԱԿ-ը ստեղծվել և գործել է գրեթե դաշտային պայմաններում՝ առաջին ամիսներին անգամ ադմինիստրատիվ մասը: ՀՈԱԿ-ը սկսել է վիրհատություններ անել, երբ չկար դեռ գնված դեղորայք (օգտագործվում էր մեր անձնական միջոցներով ձեռք բերված դեղորայքն ու պարագաները): Ապրանքաշրջանառության իրականացումը սկսվել է ավելի ուշ, երբ աշխատանքները հունի մեջ էին արդեն:
Խոսքը այն դեղորայքի մասին է, որով մինչ օրս նշված ՀՈԱԿ-ը աշխատում է ու դեռ կաշխատի քանի որ մեծ քանակությամբ դեղորայքի և բժշկական պարագաների ավելցուկ ենք թողել մեր գնալուց հետո:
- Խնդիր կա՞
Խախտվել են հոգեմետ նյութերի դուրս գրման, տեղափոխման, հանձնման, օգտագործման, հաշվառման կանոնները:
Հոգեմետ դեղորայքի վերահսկողությունը իրականացվում է ՀՀ Ոստիկանության 6-րդ վարչության համապատասխան բաժնի կողմից և ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ որևէ խնդիր չի արձանագրվել երբևէ: (հավանաբար գրանցամատյանները պետք է մետաղյա լինեին):
Առանձին ֆիզիկական անձանցից և հասարակական կազմակերպություններից օգնության կարգով ՀՈԱԿ-ը ստացել է տարբեր տիպի ապրանքներ (դեղորայք, կենդանիների կեր, հիմնական միջոցներ և այլն), որոնք պատըշաճ կերպով չեն ձևակերպվել և արտացոլվել հաշվետվություններում:
ՀՈԱԿ-ը օգնություն ստացել է նաև մեր կողմից, բայց ինքնագովազդով չենք զբաղվել: Այլ մարդկանցից կամ ՀԿ-ներից ստացված նվիրատվությունները եղել են՝ մի քանի վանդակի և մեկ պարկ շան կերի տեսքով, որոնք օգտագործվել և օգտագործվում են մինչ օրս:
Շնորհակալ ենք բոլորից:
Նվիրատվությունները թաքցնելը երևի սովորել ենք հենց քաղաքապետարանից...))), բայց դե մերը սկի համեմատելու էլ չի:
- Խնդիր կա՞
Խախտվել է գնումների գործընթացը, մասնավորապես՝ տրանսպորտային միջոցների ձեռքբերման գործընթացը սահմանված կարգով նպատակային և արդյունավետ կազմակերպելու պահանջը և այլն:
Գնումները ողջ գործընթացը իրականացվել է համաձայն գնումների մասին օրենքի և հրապարակված է գնումների պաշտոնական կայքում:
Հաշվետվություններն էլ պարբերաբար ներկայացվել են քաղաքապետարանի ֆինանսական վարչությանը ու էլի խնդիր երբևէ չի արձանագրվել:
- Խնդիր կա՞
Ամփոփելով այս ամենը, ստիպված եմ փաստել, որ քաղաքապետարանը ի դեմս Երևանի քաղաքապետի, նման անլուրջ քայլով փորձում է շեղել հանրության ուշադրությունը իր անօրինական մրցույթներից, իր կողմից նշանակված կադրերի ոչ կոմպետենտությունից, դատարանի կողմից անօրինական ճանաչված որոշումներից և իհարկե իր թուլությունից:
Քաղաքապետը շատ լավ տեղյակ է եղել նշված ՀՈԱԿ-ի աշխատանքներից և ոչ միայն քաղաքապետը ....)))
Իսկ ՀՈԱԿ-ի աշխատանքների գնահատականները լսել եք բազմիցս հենց քաղաքապետից, իհարկե մինչ այն պահը, երբ համարձակվեցինք ինչ-ինչ հարցերում չհամաձայնել քաղաքապետի և իր մտերիմների հետ:
Այս զավեշտալի գործի մանրամասներին դեռ ծանոթ չեմ, սա նախնական համառոտ տեղեկատվություն բոլորիդ՝ խնայելով քաղաքապետարանի նյարդերը:
#էժան_եք_տղերք_շաատ_էժան
#ամեն_ինչ_լավ_է_լինելու__»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6232 դիտում
09:39 09-06-2017
Կառավարությունը «յոթ երգ գիտի, յոթն էլ վարկերի մասին է»․ «Իրատես»